Անհավանական շքեղ, գեղեցիկ, համեղ տորթ, որի հրաշալի տեսքն ու համն անտարբեր չեն թողնի ոչ ոքի

Տորթն այնքան հեշտ է ստացվում, եթե միայն կարողանանք տիրապետել հետևյալ պարզագույն տեխնոլոգիաներին:

Որպես հիմք կարող է ծառայել կամ թխված շոկոլադային բիսկվիտը, կամ շոկոլադի հիմքով թխվածքաբլիթը: Այն օգտագործվում է փշրանքների վերածած, աղացած տարբերակով: Փշրանքներն իրար ենք միացնում մրգային ջեմի կամ շոկոլադային մածուկի միջոցով:

Փշրանքները կլորակների վերածելով՝ դասավորում ենք նախապատրասված կազապարի մեջ: Վրան լցնում շոկոլադե հիմքով սարքված սպիտակ մուսը:

Հարկ է նշել, որ մեզ պետք է եռագույն մուս՝ սպիտակ, վարդագույն, նարնջագույն:

Դրա համար հարկ է վերցնել համապատասխան գույների շոկոլադային հիմք, որոնցից յուրաքանչյուրն առանձին տարրայով պետք է հալեցնել գոլ կաթի մեջ, ավելացնել ջելատին, բերել միասեռության և լցնել հարած, թանձրացված սերուցքի վրա:

Սերուցքային յուրաքանչյուր մասսա ըստ հերթականության լցնել նախապատրաստած տարրայի մեջ՝ յուրաքանչյուր շերտ լցնելուց հետո սառեցնելով, որ մասսաները չխառնվեն իրար:

Վերջում յուրաքանչյուր գույնի շոկոլադային քերուկով ձևավորում տալ տորթին: Առավել հանգամանալից կարող եք տեսնել կցված տեսանյութում:

Понравилась статья? Поделиться с друзьями: