Մեր հայրենակից մեծանում կոմպոզիտորը համաշխարհային երգարվեստը 20-րդ դարում հարստացրեց անգնահատելի ու բարձրարժեք երաժշտական ստեղծագործություններով, որոնք մինչ այսօր ու դեռ երկար կպահեն իրենց անմար արժեքը:
Նրա կեսդարյա ստեղծագործական ուղին հագեցած էր բազմաշերտ ու բազմաբնույթ իրադարձություններով, ձեռքբերումներով և նվաճումներով:
Իսկզբանե մոսկովյան համալսարանի կենասբանության ֆակուլտետում սովորող Արամը շատ արագ հրաժարվում է եղբոր խորհուրդ տված մասնագիտությունից և գնում սրտի, հոգու պահանջին ընդառաջ՝ ընդունվելով Գնեսների երաժշտական ուսումնարանի թավջութակի բաժին:
Այստեղ է նա ծանոթանում հայ երաժշտության ինքնատիպությանը՝ ձեռք բերելով ստեղծագործական մտածողության յուրօրինակություն:
1928-ին հյուրախաղերով Հայաստան եկած Խաչատրյանին մեծապես տպավորում է հայրենիքի բնաշխարհն ու ընդհանուր մթնոլորտը: Տաղանդավոր և մշտապես փայլող երաժիշտը Մոսվայում առիթ է ունենում մեծ պաշտոններ զբաղեցնել, ստեղծագործական գործունեությանը զուգահեռ կազմակերպչական ու ղեկավարական գործառույթներ կատարել:
Նրա հեղինակած բալետներով հիանում էին աշխարհի տարբեր բեմերում և հիմա էլ շարունակում են հիանալ: Այսօր մեծ կոմպոզիտորի հիշատակի օրն է: