«Այ սիրուն»․ անչափ հուզիչ երգ՝ Մարտին Մկրտչյանից․ բաց չթողնեք

Հիանալի երգիչ Մարտին Մկրտչյանը գեղեցիկ երգ է ներկայացրել՝ «Այ սիրուն»։ Նուրբ, չքնաղ ու հուզիչ երգի երաժշտությունը Գուրո Գասպարյանինն է, խոսքերը՝ Գրիգոր Կյոկչյանինը, գործիքավորման վրա նույնպես Գասպարյանն է աշխատել, իսկ միքսը վստահվել է Արթուր և Բինա փրըդաքշնին։

Թեպետ տեսահոլովակ չունի երգը, բայց աստղային ֆոնի վրա հրապարակված մեղեցին ստեղծում է իսկական գիշերային պատկեր․ «Լիալուսինն ես իմ գիշերվա, լուսե երկինքն իմ նոր օրվա, թող ինձ քո սերը հեռու տանի, համ ինքս ինձ ասեմ երանի»։

Անչափ հուզիչ ու գեղեցիկ է ստացվել Մարտինի կատարումը, ինչպես և միշտ նրա ձայնի ելևէջները խոցում են յուրաքանչյուրի սիրտը՝ թույլ չտալով անտարբեր մնալ նրա ստեղծագործական արվեստի նկատմամբ։

Յուրաքանչյուր աղջիկ կցանկանար նման ջերմ խոսքեր լսել իր սիրելիից՝ ամրապնդելով իրենց սերն ու խորն աճեցնելով հոգում․ «Այ սիրուն, վայ ոնց եմ քեզ սիրում, քեզ նման անուշ գարուն էլ չկա աշխարհում»,- երգում է Մարտինը՝ հուզելով բոլորին։

Понравилась статья? Поделиться с друзьями: