Գրել են՝ ինչ թարա՜խ ես… «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալի դերասաններ Տաթև Սարգսյանի և Կարեն Ասլանյանի ինտրիգային ուղիղ եթերը

Մեծ դիտողականություն ունեցող «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալի դերասաններ Տաթև Սարգսյանն ու Կարեն Ասլանյանը Կարենի մեքենայից ուղիղ եթերով շփվել են իրենց հետևորդների և երկրպագուների հետ՝ մինչ հերթական սերիալի նկարահանման գործընթացի սկսվելը:

Կարենն այս անգամ եթերում իր խաղընկերուհու հետ է, ով սերիալում իր կինն է: Բայց հետաքրքրական է հետևորդների արձագանքները: Տաթևը ժպիտով էր հետևում հետևորդների մեկնաբանություններին՝ խնդրելով դերն ու իր անձը չնույնականացնել իրար հետ, վիրավորական մեկնաբանություններ չգրել, քանզի իր կերտածը ֆիլմում կերպար է:

Հետո Տաթևն ընդունում է Կարենի առաջարկը և պատասխանում է նրա հարցերին, որոնք վերաբերում էին իր՝ դերասանական կարիերա սկսելուն և այլ մանրամասներին:

Հետո Տաթևն էլ իր հերթին հարց է ուղղում հետևորդներին, թե նրանք ինչո՞ւ են այդքան սիրում Կարեն Ասլանյան դերասանին, արդյոք միայն արտաքին տեսքի, հմայքի համա՞ր: Իսկ հարցից հետո ծիծաղելով իրեն բռնում է այն կետի վրա, որ Կարենի մեքենայում, Կարենի ուղիղի եթերում ինքը գովաբանում է նրան:

Զրույցն անչափ հետաքրքիր է ստացվել, որն առաջարկում ենք դիտել ստորև:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!