Շնորհավոր Հաղթանակի օրը. թող խաղաղ լինի երկինքը, որ հաղթանակները գան ու չգնան

Պատմաքաղաքական ինչպիսի բնորոշում էլ տրվի Երկրորդ համաշխարհային պատերազմին, փաստն անշրջելի է, որ դրան մասնակցել են կես միլիոնից ավելի հայ երիտասարդներ, որոնց գրեթե կեսը զոհվել կամ անհետ կորել է, ասել է թե՝ յուրաքանչյուր ընտանիք թանկ կորուստ է ունեցել:

Հենց այս է պատճառը, որ մենք այդչափ մերն ենք համարում Հայրենական մեծ պատերազմի հաղթանակն ու ձեռք բերված խաղաղությունը:

Սիմվոլիկ օրը հետագա տարիներին այլ թանկ ու կարևոր հաղթանակներ էլ արձանագրեց՝ հայոց պատմության մեջ Եռատոն անվանումը ստանալով:

Արարող ժողովրդի համար հաղթանակը խաղաղության խորհուրդն ունի, անկաշկանդ գործելու և ստեղծելու խորհուրդն ունի:

Դեռ մայիսության առավոտից մենք ոգևորությամբ ազգովի հիշողությունների վերապրումներ ենք ունենում, պարուորվում հպարտության ու ցավի իրարամերժ զգացողություններով՝ կորուստների և ձեռքբերումների արանքում փորձելով արժևորել մնայունը՝ հայրենիքի գաղափարը:

Տոնակարգի անցկացման առումով այս տարի միանգամայն տարբեր է լինելու բոլոր նախորդ տարիների մայիսի իններից, քանզի այս տարի առհասարակ տարբեր է ամեն բան:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!