Ռոբերտ Քոչարյանը պատմել է, թե իր հետ ինչպես են վերաբերվում բանտում

Նախօրեի դատական ընթացքի ժամանակ Ռ. Քոչարյանը բավականին բարկացած կերպով խոսել է այն մասին, թե ինչ վերաբերմունքի է ինքն արժանանում բանտային պայմաններում: Նա նշել է, որ իր իրավունքները գռեհիկ կերպով խախտվում են: Օրինակներ բերելով՝ նա փորձում է հիմնավորել ասելիքն ու պատկերավոր ներկայացնել իրավիճակը:

Հիվանդության հետ կապված նախատեսված է եղել վիրահատություն: Սպասվող վիրահատության հետ կապված հանդիպում է եղել բժիշկների հետ: Այդ զրույցին ցանկություն է հայտնել ներկա լինել նաև քրեակատարողական հիմնարկի բարձրաստիճան սպան:

Քոչարյանի կտրուկ արձագանքից և կատեգորիկ հրաժարումից հետո, երբ նա նույիսկ հրաժարվել է բուժումից, սպան այլևս չի մասնակցել զրույցներին: Այդուհետև բժիշկների հետ հանդիպումներին այլևս ոչ ոք չի մասնակցել:

Քոչարյանին առհասարակ վրդովեցնում ու հունից հանում է այն փաստը, որ անտեսվում, հաշվի չի առնվում իր ավանդը Հայաստանի կառուցման գործում: Նրա համար ցավալի է, որ իր անցած ուղին, իր կենսագրությունը այժմ լուսանցքում է, արհամարրհված: Ստացվում է՝ խաչ է քաշվում նրա անցած ճանապարհի վրա: Զրույցի մանրամասները՝ ստորև:

Իմ իրավունքներն եմ պաշտպանում, թեկուզ դա պետք է աներ դատախազությունը, ոչ թե ես. Ռոբերտ Քոչարյան

Շատ կոպիտ և գռեհիկ ձևով իմ իրավունքները ոտնահարվում են. ՀՀ երկրորդ նախագահ

Опубликовано Yerevan.Today Пятница, 8 мая 2020 г.

Понравилась статья? Поделиться с друзьями: