Այսօր բուժքույրերի միջազգային օրն է. Շնորհավո՜ր տոնդ, բուժքո՛ւյր

Մեր օրերում՝ այս դժվարագույն օրերին, թերևս, ամենից կարևոր գործունեություն ծավալողներից մեկի՝ բուժքույրերի միջազգային օրն է: Այս բուժաշխատողները բժիշկների հսկողության տակ աշխատող այն բուժծառայողներն են, ովքեր զբաղվում են հիվանդների անմիջական խնամքով:

Հենց դա է պատճառը, որ նրանց ժամանակի գթության քույրեր են անվանել՝ ասոցացնելով բարության, գթության  և մարդասիրության հետ: Բուժքրոջ գործունեության հետ անմիջական առնչություն ունեցող մարդիկ հիվանդներ են:

Հենց բուժքույրերի հոգատարության և ջերմության շնորհիվ է, որ հիվանդի համար ինչ-որ կերպ տանելի է դառնում հիվանդության դժվարություններն ու պատճառած ցավերը:

Այս աշխատողների դերը, որպես միջին մասնագիտական օղակ, չափազանց մեծ է բժշկության բնագավառում: Այն շարունակաբար զարգացող և կատարելագործվող մասնագիտություն է:

Բուժքույրերի դերը չափազանց մեծ է նաև Հայոց պատմության մեջ: Մասնավորապես հիշատակելի է Արցախյան շարժման օրերին նրանց ծավալած հսկայական օպերատիվ և արդյունավետ գործունեությունը, որի շնորհիվ մեծ ուժ և եռանդ էին հաղորդում վիրավոր զինվորներին:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!