Ապշեցուցիչ․ 4 տարեկան աղջիկը փրկել է մոր կյանքը

Անգլիական Հեմփշիր կոմսության Սաութհեմփթոն քաղաքի 4-ամյա բնակչուհին փրկել է մայրիկի կյանքը՝ ասթմայի սուր նոպայի ընթացքում, գրում է The Mirror-ը։ 32-ամյա Քեթի Համֆրիսը խաղալիս է եղել դստեր՝ Ֆեյիի հետ՝ տանը։

Ինչ-որ պահի կինն իրեն վատ է զգացել ու իր մոտ ասթմայի սուր նոպա է սկսվել։ Ինհալյատորները չեն օգնել նրան շնչել, և նա սկսել է կորցրել գիտակցությունը։

Քեթին հասցրել է դստերն ասել․ «Մայրիկին օգնություն է անհրաժեշտ»։ Դրանից հետո աղջիկը զանգահարել է փրկության ծառայություն ու ասել օպերատորին․ «Մայրիկս չի կարողանում շնչել»՝ նշելով հասցեն ու մայրիկի անուն-ազգանունը։

Օպերատորը շարունակել է երեխայի հետ խոսել՝ մինչ բժիշկների ժամանելը։ Աղջիկը բացել է դուռը և հանգիստ բացատրել իրավիճակը։

Բժիշկների ժամանելուց հետո Քեթիի մոտ երկրորդ նոպան է սկսվել, նրան ադրենալին են ներարկել ու հիվանդանոց տարել։

«Եթե Ֆեյին չլիներ, չեմ կարծում՝ ողջ կմնայի։ Շնչել չէի կարողանում։ Սահմռկեցուցիչ նոպա էր, որի նման ուժեղ երբեք չեմ ունեցել»,- նշել է Քեթին։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!