113-ամյա կինն առողջացել է կորոնավիրուսից՝ ռեկորդ սահմանելով

Իսպանիայի ամենատարեց կինը՝ Մարիա Բրանյասը, դարձել է աշխարհի ամենատարեց կինը, որը բուժվել է կորոնավիրուսյան ախտից, հայտնում է Daily Mail-ը։ Օլոթ քաղաքի Սանտա Մարիա Դել Տուրա ծերանոցում, որտեղ ապրում է կինը, կորոնավիրուսյան ախտի բռնկում է եղել։ Չնայած բոլոր զգուշավորություններին, Բրանյասը վարակվել է։

Նրա հիվանդությունն առանց ախտանիշների է ընթացել։ Մարիան դուրս չի եկել իր սենյակից՝ ուրիշներին չվարակելու համար։ Դստեր խոսքով՝ մայրը շատ էր տխրում սենյակում՝ նեղսրտելով, որ 113-րդ ծննդյան տարեդարձը միայնակ է նշում։ Շուտով նա առողջացել է, թեև ծերանոցի տասնյոթ հիվանդ մահացել է։

Նշենք՝ Մարիա Բրանյասն Իսպանիայի ամենատարեց բնակչուհին է։ Նա ծնվել է Սան Ֆրանցիսկոյում 1907-ի մարտի չորսին, իսկ Իսպանիա տեղափոխվել 1915-ին։

Բրանյասը պատմական իրադարձությունների միջով է անցել, նաև վերապրել է իսպանական գրիմի համաճարակը։ Նա ունի երեք երեխա, տասնմեկ թոռ և տասներեք ծոռ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!