Շուշաննա Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել. այստեղ նա մենակ չէ

Շուշաննան ամենօրյան հրապարակումներով և՛ ուրախացնում է իր երկրպագուներին, և՛ տեղեկանում նրանց որպիսության մասին:

Նոր լուսանկարը հայելու ֆոնին է արված: Դերասանուհին այն հրապարակել է «Ինչպե՞ս եք» վերտառությամբ: Այս լուսանկարում Շուշաննան մենակ չէ. նա ընկերուհու հետ է:

Ներկայիս քաղաքականացված առօրյայի, ամեն ինչը քաղաքական աստառով ներկայացնելու միտումը, բոլոր հայտնի դեմքերի քաղաքական կարծիքների խառնաշփոթում Շուշաննայի չքաղաքականացված ու դրական հրապարակումները բացառիկ իրողություններ են:

Գաղտնիք չէ, որ Շուշաննան ներկայումս հեռարձակվող հեռուստասերիալների դերասանուհիներից ամենից սիրվածների ու ռեյտինգայինների շարքին է պատկանում:

Այդ մեծ սերը դերասանուհին կարողացել է վաստակել իր բնական ու անկեղծ խաղի, մասնագիտական մեծ ճկունության շնորհիվ:

Նրա երկրպագուները կանոնավոր հետևում են Շուշաննայի խաղացած բոլոր բոլոր դրվագներին, իսկ համացանցուն չեն զլանում իրենց կարծիքը գրելու և դերասանուհուն գովեստի խոսքեր ուղղելու համար:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!