Շնորհավոր լեգենդար Բժիշկ, առողջ լինեք, որ առողջացնեք. Այսօր հայազգի վիրաբույժ Հրայր Հովակիմյանի ծննդյան օրն է

Այսօր հայտնի և սիրված բժիշկ, սրտաբան Հրայր Հովակիմյանի վաթսունյոթամյակը: Այս մասին հիշեցնող և շնորհավորական գրառում է արել ԵՊԲՀ ռեկտոր Ա. Մուրադյանը: Նա ջերմորեն շնորհավորել է սիրելի բժշկին՝ նշելով նրա մասնագիտական ձեռքբերումների մասին:

Ա. Մուրադյանն իր գրառման մեջ գրել է, որ Հ. Հովակիմյանն իր գործունեության ընթացքում հասցրել է փրկել բազմաթիվ փոքրիկների կյանքեր:

Սիրիայում ծնված հայտնի սրտաբան-վիրաբույժն աշխատում է ԱՄՆ-ում, սակայն դա չի խանգարում, որ նա տարին մի քանի անգամ գալ Հայաստան և անել այն վիրահատությունները, որոնք բարդ են ու անհապաղ:

Հայաստան գալով՝ բժիշկն ամբողջ օրը հիվանդանոցում է անցկացնում՝ վիրահատական սեղանի մոտ: Հենց հիվանդանոցից էլ բժիշկը դարձյալ ուղևորվում է օդանավակայան:

Պրոֆեսիոնալ բժշկի համար ամեն ժամը մի հիվանդի կյանք է, ուստի նա երբեք չի հապաղում մարդկային կյանքեր փրկելուց: Ա. Մուրդայանը մաղթել է, որ բժիշկն ապրի, որպեսզի կարողանա ապրեցնել այլոց:

Понравилась статья? Поделиться с друзьями: