Այսօր բոլորին սիրելի դերասան, հաղորդավար, կատակերգու Աշոտ Ղազարյանի ծննդյան օրն է

Այսօր լրանում է սիրելի դերասան, յուրահատուկ դերասան Աշոտ Ղազարյանի յոթանասունմեկամյակը: Դերասանն արդեն կես դար իր գոյությամբ և գործունեությամբ ուրախացնում է իր հայրենակիցներին, տոն դարձնում նրա օրը:

Նա այն առանձնահատուկ և ինքնատիպ կերպարներից է, որին մարդիկ ասոցացնում են տոնի, Ամանորի, լավ տրամադրության հետ: Արտիստը ստեղծել է նաև իր մասնավոր դպրոցը, որտեղ իր վարպետությամբ և գիտելիքներով է կիսվում մատաղ սերնդի հետ:

Սիրված արտիստը երկու զավակի հայր է, չորս թոռնիկների պապիկ, ով արդեն քառասուներեք տարի է՝ ամուսնացած է Մելանյայի հետ, ով մասնագիտությամբ քիմիկ է:

Պապիկի ծննդյան օրն է ծնվել նաև նրա թոռներից Աշոտը, որի ծնունդը յուրօրինակ նվեր ու պարգև էր դերասանի համար:

Ժողովրդական սերը վայելող և մշտական ուշադրության կենտրոնում գտնվող դերասանը այժմ էլ շարունակում է իր ակտիվ ստեղծագործական գործունեությամբ ուրախացնել մարդկանց:

Նա նաև նկարահանվում է հեռուստանախագծերում, հեռուստասերիալներում: Նա իրեն երջանիկ է համարում իր վաստակած սիրով:

Понравилась статья? Поделиться с друзьями: