Հայտնի է դարձել եվրոպական առաջին երկիրը, որը հաղթահարել է կորոնավիրուսյան ախտի համաճարակային իրավիճակը։ Սոլվենական իխանությունները հաստատել են՝ վերջին երկու շաբաթվա մեջ յոթ դեպքից քիչ քովիդային նոր հիվանդ են ունեցել։
Սլովենիան, դառնալով հաղթանակ տոնած առաջին երկիրը, թուլացրել է կարանտինային միջոցառումները, նաև՝ սահմանները հատելու հետ կապված։ Եվրամիության երկրների քաղաքացիներն էլ չպետք է մեկ շաբաթյա օբսերվացիա անցնեն՝ Սլովենիա ժամանելուն պես։
Ընդհանուր առմամբ՝ եվրոպական այս հրաշք երկրում կա 1464 հաստատված դեպք, մահացել է 103 մարդ, առողջացել՝ 267։ Համավարակային իրավիճակն իրենց մոտ մարտի տասներկուսին էր հայտարարվել։
«Սլովենիան կարողացել է սանձել համաճարակային վիճակը երկու ամսում։ Այսօր Սլովենիայում Եվրոպայի լավագույն համաճարակային իրավիճակն է»,- նշել է վարչապետ Յանեզ Յանսան։
Համավարակային իրավիճակի ավարտը նշանակում ՝ մայիսի վերջից կդադարի ֆինանսական օգնությունը քաղաքացիներին ու կազմակերպություններին, որ տրվել է ողջ ընթացքում։
Եվրամիության անդամ չհանդիսացող երկրներից եկած քաղաքացիների համար կշարունակի անպայման լինել տասնչորսօրյա օբսերվացիան։ Կպահպանվեն նաև որոշակի սանիտարական սահմանափակումները։