Գագիկ Սուրենյանը բացառիկ կադրեր է հրապարակել»Լուսադեմին տեղացած կարկուտը.»

Նախօրեին Գ. Սուրենյանը հորդորել էր չզարմանալ, քանի որ առաջիկա երկու օրերին աշնանային, հոկտեմբերյան եղանակ է սպասվելու, որը, սակայն, երկար չի տևելու. ընդամենը երկու օր: Նա նշել էր, որ օրերը ցրտելու է միառժամանակ:

Այսօր արդեն նա լուսանկարներ է հանրայնացրել, որոնց մեջ օրերի ցրտելու արդյուքնում տեղի ունեցած բնական երևույթները պատկերող կադրեր են: Գ. Սուրենյանը նկարներին կից տեղեկացրել է, որ Լոռու մարզի Ջրաշեն համայնքում առավոտյան վաղ առատ կարկուտ է տեղացել:

Հրապարակված լուսանկարներում երևում է, թե ինչ առատության է եղել տեղացած կարկուտը: Կարկուտի արդյունքում հաստ շերտով կարկտային սառցահատիկներ են գոյացել փողոցներում, որոնք էլ լուսանկարել և Սուրենյանին են ուղարկել համայնքի բնակիչները:

Գ. Սուրենյանը տեղեկացնում է, որ մասնավորապես տվյալ լուսանկարներն իրեն է ուղարկել Արթուր Շահնազարյանը:

Գ. Սուրենյանի հրապարակման ներքո այլ օգտատերեր ևս տեղադրել են իրենց ֆիքսած կադրերը կամ նկարահանված վիդիո նյութերը, որոնցում երևում է առատ կարկուտի գալը:

Понравилась статья? Поделиться с друзьями: