Հիանալի երգչուհի KatRin-ը՝ Եկատերինա Իվանիյը, պրեմիերայով է հանդես եկել՝ «Ты со мной» («Դու ինձ հետ ես»), որի հերոսը մեր չեմպիոն ու պարծանք, անվանի մարզիկ, ծանրորդ Սամվել Գասպարյանն է։
Եվրոպայի չեմպիոնը նկարահանմանը մասնակցել է իր ծննդյան օրը՝ զարմացնելով ողջ նկարահանման խմբին։
Միջազգային ու համառուսական մրցույթների հաղթող երիտասարդ երգչուհին իր առաջին հեղինակային երգ է ներկայացրել՝ անկեղծանալով Սամվելին՝ որպես գլխավոր հերոս ընտրելու որոշումը կայացնելու դրդապատճառների շուրջ։
Նա անչափ շնորհակալ է, որ անվանի ծանրորդը համաձայնել է իր մասնակցությունն ունենալ տեսահոլովակում։
«Երգը ձայնագրելուց հետո ուզում էի տեսահոլովակ նկարահանել։ Պրոդյուսերական թիմն առաջարկել է գլուխգործոցը Հայաստանում նկարահանել․ այնտեղ գեղեցիկ բնությունը է՝ չքնաղ տեսարաններով։ Սցենարի քննարկումից հետո գլխավոր հերոսի ընտրությունը կանգ է առել Եվրոպայի չեմպիոն Սամվելին։ Կարդալով նրա կենսագրությունը, շփվելով նրա հետ՝ պայմանավորվեցինք համագործակցության շուրջ»,- նշել է գեղեցկուհի երգչուհին։