Հայ տղաների ռեպը ֆուրոր է առաջացրել․ 2 միլիոնից ավելի դիտում․ տեսանյութ

Սիրիուս խումբը իսկական բում է արել իր ռեպերով։ 2 միլիոն 3 հարյուր հազար դիտումը հայկական ռեպի համար անհավանականներից է։ Կլիպում տղաները սուպերմարկետների փարկինգներում են հիմնականում կադրերը նկարել։

Տղերքը իրանց կոչել են՝ սթրիթ սթարս՝ փողոցային տղերք։Երևի տղաները ոգեշնչվել են փողոցային ռեփի պատմություններով ու այդ կուլտուրայի ազդեցության տակ իրենք իրենց սթրիթ սթարս են կոչել։ Ամենաէժան միջոցներով նկարած հոլովակները փաստորեն պոպուլյարություն են ունենում ու ընդունվում են։

Որքան հասկանալի է հոլովակների յութուբյան նկարագրություններից, ամենը անում են հենց տղաները՝ միքս, նկարահանում և այլն։Երևի ընկերներով հավաքվել են ու միասին որոշել են գրել ռեպ ու երգել; Տղաները հիմնական երգող երեքն են և երեքի անունն էլ Էդգար է։

Երեք Էդգարների երգերը կամ արտասանությունները իրենց տարիքայինների մոտ արթնացրել է հետաքրքրություն։Ռեփը զարգանելու շատ փորձեր են արվում մշտապես, սակայն ռեպական արտահայտման շատուշատ խնդիրներ են առաջանում ռեպ կատարողների համար։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!