Նոր, անչափ ուրախ, հայկական տեսահոլովակ

«ՀԱՐՍԱՆԻՔ»ը սկսվում է  Ալլա Լևոնյանի երգով։  Հետո սկսվում է կլիպի սյուժետային ընթացքը, որը մինի ֆիլմ է հիշեցնում։ Գյուղի ադաթների մասին է, մի քիչ հումորային մոտեցմամբ։ Սկզբում հարս են ընտրում, հետո հարսին ուրիշն է տանում, նոր հարս են ընտրում և պարզվում է, որ թմբլիկ է նոր հարսը։

Հարսի եղբայրը փակում է ճանապարհը, քավորը փող է տալիս։ Կլիպում բոլորը հայտնիներ են։ Լևոնը Հարությունըան, Սերգեյը Դանիելյան, Պաուզա Անոն , Լալա Մնացականյանը, Ագնեսա Շահնազարյանը և այլն։ Երգը կատարում են Գևորգ Մկրտչյանը, Աղաս Մանուկյանը, Անահիտ Կիրակոսյանը։

Երաժշտությունը Արման Անտոնյանն է գրել, բառերը Աղաս Մանուկյանը բառերը։ Կլարնետը նվագում է Արթուր Պետրոսյանը, հարվածայինները՝ Արսեն Մանուկյանը, մոնտաժը՝ Էդուարդ Մատենցյանի։

Հոլովակը նկարել է Տիգրան Ավետիսյանը։ Մեկ օրում 300000 դիտումը անցել է։Պոզիտիվ տրամադրությունները միշտ լավ են ընդունվում, հատկապես, երբ նեգատիվությունը համացանցում ինքստինքյան շատ է։ Ուրախ կլիպը հաստատ շատ մեծ տարածում կունենա։

Понравилась статья? Поделиться с друзьями: