Որքա՞ն ժամանակ է կորոնավիրուսից ապաքինված մարդը վարակիչ մնում

Գիտնականները պարզել են՝ քովիդային ախտով ախտահարված մարդն ապաքինվելուց հետո կարող է մինչև իննսուն օր վարակիչ լինել։ Ռուսաստանյան գիտնականների ուսումնասիրությամբ վարակիչ կարող է լինել քառասունութ օր, իսկ արտասահմանցիների կարծիքով՝ իննսուն օր։

Այդ ընթացքում բուժվածը որևէ ախտանիշ չունի, լավ է զգում իրեն, բայց քթից տարածում է ախտը։Մի քանի շաբաթ առաջ ռուսաստանցի բժիշկ, վարակաբան դոկտոր Անատոլի Ալթշտեյնը հայտնել է՝ հնարավոր է վարակվել այն անձից, ով ախտահարված է եղել քովիդային ախտով, ապաքինվել է, բայց երկու շաբաթ դեռ տարածում է ախտը։

Խոսք է գնացել նաև փրկություն թվացող պատվաստանյութի մասին։ Մասնագետը կարծում է՝ պատվաստվելուց հետո չախտահարվելու երաշխիք չկա։ Երբ մարդիկ պատվաստվում են, միևնույնն է պետք է պահպանեն հակահամաճարակային բոլոր կանոնները, քանզի շարունակում են վարակիչ լինել։

Պատվաստումն օգնում է միայն նվազեցնել ախտահարվելու հավանականությունը, ոչ թե լիարժեք պաշտպանում է քովիդային ախտից։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!