Ավո Ադամյանը նոր, ուրախ տեսահոլովակ է ներկայացրել

Ավո Ադամյանը նոր պարային կլիպ է ներկայացրել։ Երգը կոչվում է «ընկերներին ու փող»։ Դոջ Չելենջեր մեքենայով կանգնած, որպես տաքսի է Ավոյի կերպարը աշխատում։

Մոտենում է մի հարուստ ու ասում է․ ոնց դու էն որգիչը չե՞ս։ Ավոն էլ պատասխանում է, որ այո, բայց հո «սաղ» կյանքս տաքսի չեմ քշել։ Ընկերանալով, վերցնում է բոլորին ու սկսում են Հայաստանով քշել։  Գործիքավորումը արել է Գագիկ Աթոյանը, միքսը՝ Արտ ստուդիոն։ ՍԻնթեզ՝ Կորյուն Հայրապետյան, սաքսաֆոն՝ Կարեն Եղիազարյան։

Վահե Ադամյան, ռեժիսոր Հովհաննես Ղազարյան, դերասաններ՝ Տիգրան Գյուլումյան, Կարեն Հովհաննիսյան, բեք վոկալ՝ Զավեն Հակոբյան։ Կլիպը ընկերության ու սիրո թեմաների մասին է։ Ա․ Ադամյանը չդավաճանելով իր նախորդ կլիպերի թիմին, ներկայացել է նույն կազմով ու կրկին գունավոր, վառ կլիպով։

Սակայն մի տարբերությամբ, որ այս անգամ երգը ռուսերեն է, իհարկե զգացվում է երգչի ակցենտը, սակայն դա չի խանգարում տրամադրության փոխանցմանը ընդհանուր։

Понравилась статья? Поделиться с друзьями: