Անահիտ Կիրակոսյանը բազմիցս իր վերաբերմունքն արտահայտել է ամուսնու դուստրերի հանդեպ և առիթը բաց չի թողնում նրանց մասին պատմելու համար: Հերթական առիթը աղջիկներից մեկի՝ Աննայի ծննդյան տարեդարձն է:
Ա. Կիրակոսյանն իր ինստագրամյան հարթակում փոքրիկ ընտանեկան տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են ընտանիքի անդամները շնորհավորում աղջկան, իսկ Անուլը հուզվում է, արտասվում:
Տեսանյութում երևում է, թե ինչպես են տնեցիները փորձում բացել փայլերով լի սալյուտը, սակայն ոչ ոքի մոտ չի հաջողվում, միայն հոբելյարն է կարողանում դա անել:
Ա. Կիրակոսյանը, հարմար առիթն օգտագործելով, կրկին իր սերն ու ջերմ վերաբերմունքն է արտահայտել Աննայի հանդեպ: Նա Աննային բնորոշել է որպես զուլալ, անկեղծ ու մաքուր հոգով մարդ:
Անահիտը բարեմաղթել է, որ աղջիկը քայլի համարձակ ու վստահ՝ նշելով, որ ինքը միշտ կլինի նրա կողքին: Անահիտը նշել է, որ Անուլն արդեն ծննդյան տասնյոթ տարին է բոլորում: