75 ամյա Եվգենի Պետրոսյանը ցույց է տվել իր մեկ ու կես տարեկան որդուն․ լուսանկար

Ինստագրամի իր էջում, Եվգենի Պետրոսյանն առաջին անգամ ցուցադրեց իր որդուն՝ Վահան Պետրոսյանին։ Փոքրիկը, ծնվել է այս տարի, մարտ ամսին։ Նույն տարում ծնվել է նաև հայազգի հումորիստի ծոռնիկը։ Հիշեցնեք, որ Պետրոսյանը 1945 թվականին է ծնվել։

Երեխայի մայրը 1989-ին ծնված Տատյանա Բրուխունովան է, որը հանդիսանում է հումորիստի տնօրենն ու մենեջերը։ 2018-ին Պետոսյանից ապահարզան էր պահանջել նախկին կինը՝ Ելենա Ստեպանենկոն, որի հետ երկար տարիներ դուետով էին ներկայանում հանդիսատեսին։ Սակայնն հարկ է նշել, որ նրանից առաջ էլ, նա երեք անգամ ամուսնացած է եղել։

Վերջին կնոջ հետ, ամուսնացել է անցած տարի, և այս տարի ծնվել է զույգի առաջնեկը։ Փոքրիկին, Պետրոսյանը կնքել է իր հոր անունով։ Լուսանկարի տակ բավականին ջերմ են արձագանքել նրա հետևորդները և շնորհավորական մեկնաբանություններ գրել։ Շնորհավորողներից մեկն էլ Գալկինն է՝ ընտանիքի կողմից։

Թոշակառու Ալլան՝ վերջերս մայր դարձած,շնորհավորում է թոշակառու Պետրոսյանին՝ հայր դարձած։ Բայց սա ինտերնետային մեմ չէ։ Ինչևէ երջանկություն և առողջություն ենք ցանկանում հայր ու որդի Պետրոսյաններին։

Понравилась статья? Поделиться с друзьями: