Գ․ Եփրեմյանի ու Է․ Հարությունյան զույգը մի տեսակ դարձել է ֆավորիտ հանդիսատեսի կողմից։ Երևի առ այն, որ Գոռն ու Էլենը չեն թաքցնում, բաց են հանդիսատեսի հետ, դա գրավող է դառնում ու երբ միասին վիդիո կամ սթորի են անում, անմիջապես լայն տարածում է ունենում։
Գոռը Ռոմանոս Մելիքյանում է սովորել, իսկ Էլենը, լինելով պարուհի Աննա Ռաշիդովնայի դուստրը ավարտել է թատերականում նրա կուրսը հենց։ Էլենն ու Գոռը Ամերիկաներում են հաճախ լինում, սակայն չեն բնակվելու այնտեղ, քանզի իրենց էստեղ են պատկերացնում, բայց առաջարկների դեպքում կգնան։
Նոր հոլովակը Գոռի նվերն է Էլենին։ Երաժշտությունը հենց Գոռինն է, բառերը Գևորգ Եղիազարյանինն է, ռեժիսորը Անգել Մարտիրոսյանն է, ով ԱՄն-ում է և հոլովակն էլ էնտեղ են նկարել։
Մոնտաժը արել է Վահան Մարգարյանը։ Գոռի պրոդյուսերն է Ալեկսանդր Ստեփանյանը։Ընդհանուր դիզայնով զբաղվել է Էլեն Հարությունյանն ինքը։ Հոլովակը մեկ օրում երկու հարյուր հազարից ավել դիտում է ունեցել։