«Մշակութային ապակենտրոնացում է տեղի ունենում»․ Հերմինե Ստեփանյան

Տաղանդաշատ դերասանուհի և հաղորդավարուհի Հերմինե Ստեփանյանը գեղեցիկ կադրեր է զետեղե իր էջում՝ մակարգրելով դրանք․ «Հրաշալի է տեսնել ու զգալ՝ մշակութային ապակենտրոնացում է տեղի ունենում մայրաքաղաքից դեպի մյուս մարզեր և հատկապես սահմանամերձ գոտիներ։

Նկատելի է, որ բոլոր արտիստներն են, այդ միջոցառումներին հաճույքով մասնակցում, բնավ չբողոքելով հեռավորությունից և անհարմարություններից։

Ավելին, շատերը մեծ սիրով միջոցառումներից հետո կմնան և կվայելեն։ Բայց շատ հաճախ հարց է ծագում՝ որտե՞ղ մնալ, ի՞նչ պայմաններում։

Մարզերը, փոքր ու մեծ քաղաքներն ու գյուղերն աշխուժացնելուն զուգընթաց պետք է մտածել զարգացնել սպասարկման ոլորտը, ունենալ լավ որակի հյուրանոցներ, հյուրատներ, ռեստորաններ։

Հարցս ուղղում եմ ոչ միայն պատկան մարմիններին, այլև հենց բնակիչներին (կամ հեռու ապրող, փող ունեցող տղեքին, ովքեր ուզում են իրենց գյուղը զարգացնել:))»,- գրել է նա՝ կադրեր զետեղելով Բերդում օրերս կայացած Armenian Jazz Fest 2020

Понравилась статья? Поделиться с друзьями: