Այսօր Հայաստանի հանրապետության անկախության օրն է

Ըստ սպարապետ Վ․ Սարգսյանի, անկախությունը բացարձակ արժեք է։ Հաճախ ենք, հպարտորեն շեշտում, որ մենք՝ հայերս, աշխարհի հնագույն ժողովուրդներից մեկն ենք, հնագույն քաղաքակրթված ժողովուրդներից մեկն ենք, որը ցայսօր դեռ կա։

Մեր ընդհանուր գոյության երևի թե կեսը, առանց անկախության, առանց պետականաության ենք ապրել, լինելով սրա կամ նրա ենթակայության տակ, երբեմն էլ մասամբ ազատություն ունենալով։ Բայց ժամանակն ի ցույց դրեց և ապացուցեց, որ առանց անկախության ու պետության հայը կա, հայը կմնա, ի շնորհիվ իր մշակույթի։

Իսկ ի՞նչ է անկախությունը, որն ունենք հիմա, որը ձեռք բերեցինք 1991-ին։ Ըստ սպարապետ Վ․ Սարգսյանի, դա բացարձակ արժեք է, որի մասին չարժե հարցեր տալ։ Խոսել կարելի է երկար, բայց եկեք համարենք, որ անկախությունը մեր հողի վրա, մեր տան մեջ ազատ ապրելու գրավականն է։

Ուր էլ լինենք, հիշենք, որ Ուրարտուհից, Նաիրիից, Մեծ ու Փորք Հայկերից, Երվանունյաց կամ Կիլիկյան թագավորություններից, ՀՍՍՀ-ից, Հայաստանից բացի, կա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ։ Շնորհավոր ՀՀ անկախության տոնը։

Понравилась статья? Поделиться с друзьями: