Մ․ Ծառուկյանի համերգը դարձավ ամենա մասշտաբայիններից այստեղ։ Սպեց լուսային էֆֆեկտներ, ահռելի բեմ, ադմինիստրատիվ հսկայական աշխատանք։
Մի քանի մեծ քանակի պարային խմբեր։ Առաջին համարում սպիտակ կոստյումով է Միհրանը, որը գեներալական ոճով է։ Ետևում նույն գույնի հագուստներով պարողներ են։ Կենդանի են կատարումները բոլոր, իհարկե համերգի եթերային վերսիայի համար մշակված է ձայնային հնչողությունը» Միհրանը պարային շարժումներով ևս մասնակցում է բացի երգելուց։
Մյուս հագուստում Միհրանը սպիտակ շորերով է՝ բլուզով ու շալվարով։ Հետո մեկ այլ պիդջակ է կրում, կրկին սպիտակ, պարողները ևս սպիտակ կոժից շորերով են։ Վերջին լուքի ժամանակ Միհրանը սև կոստյում է կրում ու հենց այդ հագուստով է անում առաջարկությունը Արփիին իրենց դուետի ժամանակ։
Նա ասում է, որ շուտով տարեդարձն է Արփիի և Արփին չի էլ կասկածում ինչ է լինելու։ Արփինեի շփոթմունքը հսկայական է, նա չի զարմանում ծննդյան շնորհավորանքից, սակայն մատանին տեսնելով՝ արտասվում է։