Թվում է, թե մենք ազատ ենք մեր մտքերի, որոշումների և կամքի մեջ։ Բայց շատ հաճախ մեր ենթագիտակցությունն է թելադրում մտքեր, ստիպել մտորել ոչ հաճելի և կամ թե անիմաստ բաների շուրջ։
Առօրյայում, այսպես թե այնպես մեր դարդերը, մտքերը շատ են։ Մտածում ենք, թե ինչ պիտի պատրաստենք ընտրիքի համար, ու մեկ էլ մեզ բռնացնում ենք, որ արդեն կես ժամ անցել է, իսկ մենք ընկել են վաղ մանկություն հուշերի գիրքը։
Որովհետև հենց այդ նույն ենթագիտակցությունը մեզ հասցրեց այդտեղ։ Արևելյան տեխնիկաներ շատ կան, որոնք օգնում են կարգավորել մտքերը, այդպիսին է մեդիտացիան։ Թեև ծագումն արևելյան է, բայց տերմինը լատինական է, որ նշանակում է հենց մտորում։
Մեդիտացիան ունի իր բազմաթիվ տեխնիկաներն ու մեթոդիկաները։ Կարևորը դիրքն է՝ ուղիղ պահել մեջքն ու վիզը։ Բարդ է, սկբզում, հետո կդառնա սովորական, այդ դիրքով արյունն ավելի լավ է մատակարարվում ուղեղ։
Հարկավոր է շնչել քթով։ Սկզբում կարելի նստել այդ դիրքով և քթով շչնել, մտածել հենց շնչելու մասին, որպեսզի այն լինի հավասար և լիարժեք, որ զգանք թե ինչպես է օդը անցնում թոքերն ու դուրս գալիս։
Շարունակելով մենք կարող ենք կենտրոնանալ միայն մեկ մտքի վրա, որը կարող է լինել աբստրակ որևէ երևույթ, կամ ֆիզիկական առարկա, ասենք տուն կամ մեքենա, կարող ենք մտածել որևէ ստողծագործության կամ երազանքի մասին։
Խորը շնչելով, ուղիղ մեջքով 20 րոպե մտածելը որևէ կարևոր բանի մասին, հստակություն և պայծառություն կտա մեր մտքերին, կվանի ավելրոդ անհագստություններն ու վախերը։