Երեկ «Զվարթնոց» տաճարում տեղի է ունեցել աննախադեպ համերգ

Ճաշակով ու աննախադեպ էր կազմակերպված «ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿԻ ՀԵՐՈՍԸ» մրցանակավաշխությունը, որի ժամանակ տրվեցին մրցանակներ արժանիներին։ Համերգի մեջ ելույթ ունեցան «ԶՈՐԱԿԱՆՆԵՐ» անսամբլը, «ՀՈՎՈՐ» երգչախումբը, «ՁԱՅՆԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՍՏՈՒԴԻԱՆ», «ՍՎԱԳ» պարային համույթը, «ՆԵՄՐԱ» խումբը և «ԿԱԹԻԼ» խումբը։

Երգեցին օպերային սոլիստներ Արծվիկ Մինասյանը , Գեորգի Հակոբյանը, Մերի Մովսիսյանը։ Վերջին համարը եզրափակեց աննախադեպ երաժշտական էքսպերեմենտով, որը սկսես մաեստրո Ռոբերտ Ամիրխանյանը, երգը շարունակեց Գևորգ Հակոբյանը, այնուհետև դաշնամուր մոտ սկսեց նվագել Ամիրխանյանը և նրան միացավ «ՁԱՅՆԻ ՊԱՀՊԱՆՄԱ ՍՏՈՒԴԻԱ»-ի երեխաները։

Ամբողջերգի ընթացքում ձայնակցում էր «ՀՈՎԵՐ» անսամբլը։ Փառահեղ տեսարան դարձավ, երբ սկսեց անձրևել ու այդ էմոցիոնալ գեղեցիկ վիճակը առավել չքնաղ դարձավ։ Ն․ Փաշինյանի ելույթը ևս հուզիչ ու հետաքրական էր բովանդակությամբ։ Նա վերջին երգի ժամանակ մնաց բեմում և վայելեց կատարումը արտիստների հետ։

Հաղորդավարներն էին Արմեն Մարտիրոսյանը և Մանե Գրիգորյանը։ Համերգը Զվարթնոց տաճարում էր, ռեժիսորն էր Արթուր Մանուկյանը, ով անցած տարվանը ևս ինքն էր բեմադրել։

Понравилась статья? Поделиться с друзьями: