Սոնա Մաթևոսյանը տաղանդավոր աղջիկ է, թեպետ նկարահանվում է հիմա ոչ այնքան որակով կամ արվեստի շնչով պարուրված ծրագրում, բայց երևում է, որ որոշակի շնորհներ ունի Սոնան ու պատահական չէ այս մասնագիտության մեջ։
Հումորից կամ դրամատիկ դերերից բացի, որոնք հանդիսատեսը տեսնել հասցրել է, Ս․ Մաթևոսյանը պարզվում է երգել էլ է կարողանում ու հայտնի երգը վերջին շրջանի՝ dance monkey-ն հետաքրքիր է հնչում իր ու ԲՈՅԻՆԳ օրկեստրի շնորհիվ։
ԲՈՅԻՆԳ օրկեստրը համագործակցում է Վումենս նախագծի հետ, և Վումենսի մասնակիցները հաղորդման վերջում մի որևէ բան միասին կատարել են փորձում։Ս․ Մաթևոսյանը առաջին անգամ է երգում և կարելի է ասել անակնկալ էր, քանզի սովոր էին Մաշային ու Զարային երգողի կարգավիճակում տեսնել։
Բոյինգ օրկեստրային հաճախ կարելի է ակումբներում հանդիպել։ Նրանք հիմնականում քավրային կատարումներ են մատուցում, թեպետ ունեն տեսահոլովակ իրենց երգի հիման վրա։Վումենս նախագիծը չձանձրացնելու համար պարբերաբար նորություններ է մտցնում եթեր։