Արամ Ավագյանի այս երգը ժամանակին բոլորս կասետների միջոցով փոխանցել ենք իրար

Երկու հազարականների սկզբին էր, որ Արամ Ավագյանի երգը «լուսինը» դարձավ այնպիսի հիթային, որ հնչում էր ամեն արդուկից։ Արամ Ավագյանի երգը նվիրված էր Լուսինե անունով աղջկա, որի մասին երգը անչափ սիրվեց։

Այն ժամանակ դեռևս դիսկ հասկացություն չկար ու կասետով էին երգը փոխանցում մեկը մյուսին։ Եթե լիներ ինտերնետը երևի Արամ Ավագյանի երգը յու-թուբում կդառնար միլիոնավոր դիտումներ հավաքած երգ։ Հաճախ են հիմա քավերներ անում հին երգերը ու «Իմ լուսին» երգը ևս վերջերս քավեր արվեց ու ներկայացվեց ռեփային ֆորմատով։

Արամ Ավագյանը լուսինից հետո նոր երգեր ինքնուրույն չներկայացրեց, այլ սկսեց գրել հիմնականում ուրիշ կատարողների համար։ Արամ Ավագյանը նաև ժամանակին շատ է աջակցել Սիրլվա Հակոբյանին ով նոր էր կարիերան իր սկսում։

Հիմա Արամի մասին գրեթե չկա ինֆորմացիա, միայն հայտնի է, որ նա դեռ ապրում է Ամերիկայում, բայց գրեթե չի ստեղծագործում, թեպետ ունի իր ձայնագրման ստուդիան, որտեղ երբեմն մշակումներ է անում։

Понравилась статья? Поделиться с друзьями: