Ես հպարտ եմ, որ վերջապես ունենք բարոյական վարչապետ․ Հենրիկ Հովհաննիսյան

Հենրիկ Հովհաննիսյանը ամենալրջագույն արվեստի տեսաբաններից է Հայաստանում։ Նա չի թաքցնում, որ լավատես է դարձել քաղաքականապես, երբ առաջ նույնիսկ դրա մասին մտածել չէր էլ կարող։

Հ․ Հովհաննիսյանը ասում է ես մեծ բաների չեմ էլ սպասում, ես ուզում եմ դրական բաներ լինեն։ Չի կարող հրաշքներ գործվեն կարճ ընթացքում։ Քաղքենիների է բնորոշ նայել իրենց գրպանում բան փոխվեց թե չէ որպես գիտ աշխատող ոչինչ էլ իր կյանքում չի կարող փոխվի, բայց դա ինչ, ուրեմն ամենը վա՞տ է։

Դատելը էնքան աներկբա է արվում, որ թվում է էդպես էլ պետք է լիներ։ Մտածելուց պիտի հասկանանք տվյալ բանը հող ունի սոցիալական, թե չունի, կարո՞ղ է վերափոխվել այդքան արագ։ Հ․ Հովհաննիսյանի համար գիտակցությունը հասարակական առաջնային է, խնդիրների կարգավորումը պիտի լինի անձից դուրս։

Այսպես է մարդը մտածող նայում այսօրվա երևույթներին ու իրավիճակներին։ Հ․ Հովհաննիսյանը ասում է իրեն գնահատված զգում է ու միշտ էլ էդպես է զգացել։

Понравилась статья? Поделиться с друзьями: