Կվերանորոգվի մի քանի թատրոն․ Արա Խզմալյան

Մի քանի թատրոն կվերանորոգվի, նշում է Արա Խզմալյանը։ Սունդուկյանը կվերանորոգվի, հարյուր ամյակն է շուտով, նաև մանկականը քանզի, ամենակարևոր օղակներից է։ Օպերային թատրոնը, ազգակին կինոկենտրոնը։

Խոսելով նախկին գրառման մասին թատրոններ փակելու, որը աղմուկ էր առաջացրել, Խզմալյանը ասաց, որ նա միտումնավոր էր էդպես գրառում արել որ հենց ակտիվանային ու էդպես էլ կա։

Իսկ եթե ոլորտը համակերխող փոխնախարարը չգիտեր դուք ինչ եք անում, ուրեմն էլ ո՞վ իմանա։ Խզմալյանը ասում է ես չեմ ասել փակելու ենք, իմ խնդիրն է սակավաթիվ միջոցները տալ կարող ուժերին, այսինքն մոբիլիզացնել ուժերը կարողին և չվատնել անկարողին։

Այսինքն “թատրոն փակել” տերմինը իրենք կիրառեցին, իսկ ինքը ուղղակի նշել է մի քանի կարող ուժի, հիշեցնելով, որ լավ նախագծերը գովասանքի կարժանան, իսկ անորակ գործեր անողները թող մտածեն իրենց ստեղծածի մասին։

Խզմալյանը ասում է, որ պիտի ոգևորվեն այն խմբերը, որոնք իրոք էսթետիկ արվեստ են փորձում ստեղծել։

Понравилась статья? Поделиться с друзьями: