Նորից գերճաշակով, էսթետիկական երգ ու հոլովակ LA պրոջեկտի կողմից։ Հոլովակում ին և յանի դրույթներով ձուլված են տղան ու աղջիկը։ Պարողների միջոցով է արտահայտվում երգի էմոցիան։
Ինի ու յանի պայքարը, միաձուլումն ու կիրքն է նկարագրված։ Երգի խոհափիլիսոփայական ենթատեքստը մտածել է ստիպում ու խորհելու տրամադրություն է ստեղծում։ Լևոն Արևշատյանն է երաժշտությունը գրել, տեքստը Ավետինն է Բարսեղյան, որը որպես պոետ է մոտեցել այս երգին։
Առաջին անգամ լսելով նույնիսկ դժվար է պատկերացնել , որ հաճախ պրիմիտիվային տեքստեր գրելուն սովորած Ավետը այդպիսի խորը երգեր էլ կարող է ներկայացնել։ Հոլովակը Ռոման Գորբաչովն է նկարել, խորեոգրաֆիան՝ Արտուր Ավերինինն էու Ջուլիա Եմելյանենկոյինը։
Գործիքավորումը արել է Խաչիկ Սահակյանը։ L.A պրոջեկտը կոտրեց շատ ու շատ կարծրատիպեր կապված որակյալ երաժշտության հետ ու դրա ներկայացման կերպի հետ։Քանզի հաստատվեց նմանօրինակ երաժշտությունն էլ կարող է իր հանդիսատեսը ունենալ ու դիտումներով էլ չզիջել ռաբիզ երգերին։