Այսօր Սոս Սարգսյանի հիշատակի օրն է

Այօր Սոս Սարգսյանի հիշատակի օրն է։ Ծնվել է Սոսը 1929ին Ստեփանավանում։ Ստեփանավանում կար փոքրիկ թատրոն, որտեղ էլ նա սկսեց ներկայանալ փոքրիկ դերերով։

1948ին հայտնվեց ՊՀԹ-ում ու զուգահեռ ավարտեց գեղարվեստաթատերականը։ Քչերը կհիշեն, որ 1991ին Սոսը թեկնածու է եղել նախագահի։ 2006ից ռեկտոր է եղել ԵԹԿՊ—ում։ Նրա ֆիլմադարանում քառասունից ավել ֆիլմեր են։ Ս․Ս-ն է հիմնադրել Համազգային թատրոնը, որը հիմա կրում է նրա անունը։

Սոսի կերպարները հիշվել են, որպես խարակտերային բնույթի։ Նա արտահայտում էր «փոքր մարդու» տեսակը, որը անկոտրուն է ֆատալ իրադարձությունների ժամանակ։ Եթե իր ժամանակակից Խ․ Աբրահամյանը ավելի էպիկական դերերով էր գալիս հանդես, ապա Սոսի դեպքում դրանք հիմնականում սովորական անհատներ էին, որոնք հայտնվել էին փակուղիներում։

Նա դարձավ այն արվեստագետներից, որոք բացի թատերական հետքից թատրոնատեղծ դարձան ամենաանհավանական ժամանակաշրջաններում, որբ ոչինչ չկար նույնիսկ ու հացը հերթով էին մարդիկ ստանում, իսկ այդ ժամանակ Սոս Սարգսյանը հիմնում էր թատրոն։

Понравилась статья? Поделиться с друзьями: