Այսօր հանճարեղ դերասանուհի Աննա Մանյանիի ծննդյան օրն է

ննա Մանյանին ծնվել է 1908ին Հռոմում։ Իր հայտնիությունը ստացել է տրագիկոմիկական փառահեղ դերերի շնորհիվ։ Նեոռեալիստական ֆիլմերը սկսեցին նկարահանվել քսանականների սկզբից ու դարձան այդ շրջանի այցեքարտերից։

Մանյանիին թե հայրը ու թե մայրը լքեցին ու նա մեծացավ տատիկի խնամքի տակ աղքատության մեջ։ Մանյանին սկսում է հաճախել թատերական խմբակի, սկզբում շատ սիրողական, հետո  նրան նկատում են և 1938ին խաղում է կայսրուհի Տարականովայի դերը Մարիո Սոլդատիի ֆիլմում։

Մինչ այդ Մանյանին էպիզոդային դերեր էր խաղում։ 1945ին  այնպիսի ճանաչում է Մանյանին ստանում, որ երևի միայն ֆիլմերում է լինում կամ հեքիաթներում։ Ռոբերտո Ռոսիլինիի «Հռոմ բաց քաղաք» ֆիլմում նա խաղում է հղի այրու, որի կյանքը ողբերգական ավարտ է ունենում։

Մարդկային էմոցիաների հսկայական սպեկտոր է ներկայացրել իր ֆիլմոգրաֆիայում Մանյանին։ Թենեսի Վիլյամսը տեսնելով Աննայի տաղանդը գրում է նրա համար» Դաջված վարդը» պիեսը, որի Բրոդվեյան ներկայացմանը վատ անգլերենի պատճառով Աննան չի խաղում, սակայն համանում ֆիլմում նկարահանվում է։

Понравилась статья? Поделиться с друзьями: