Այսօր զբոսաշրջության օրն է։ Ի՞նչ է օրը նշանակում։ Տուրիզմի համաշխարհային օրգանիզացիան է այս օրը մշակել։
Տուրիզմի պրոպագանդան է իմաստը, որ հասկացվի, թե որքան կարևոր է, որպեսզի տուրիզմը լինի ու երկրները կարողանան կապ ունենալ միմյանց հետ և փոխանցել փորձ, զարգացնել տնտեսական առումով, որովհետև յուրաքանչյուր տուրիստ պետք է ծախսի ռեսուրս այլ երկրում, իսկ դա օգտարար է տվյալ երկրի համար։
2020ը այդ տեսանկյունից իհարկե ֆորսմաժորային էր ու երևի առիթ էր, որ ընդգծվի թե որքան կարևոր է տուրիզմի գերակայությունը ու որքան ռեսուրսներ են ծնվում, երբ տուրիստական պրոցեսը իսկապես ճիշտ է տեղի ունենում։
Տուրիզմային առումով Հայաստանը ևս անմաս չի մնում զարգացումներից համաշխարհային ու իհարկե տուժում է այսօրվա բացառիկ սակավությունից, սակայն այստեղ ներգնա տուրիզմի ֆակտորն է աշխատում, որբ տեղի մարդիկ են գնում տվյալ երկրի հանգստյան վայրեր ու որոշակիորեն ռեսուրսներ ծախսելով կարողանում են բալանսը պահել պակասի։