Դիանա Տորեսը երգել է Սիրուշոյի «ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ» երգը։ Տորեսի ձայնային տվյալները իհարկե վիճելի են, քանզի նույնիսկ ձայնագրության մեջ է երևում, որ աղջիկը այդքան էլ չի տիրապետում վոկալին, իսկ թե արդյո՞ք բնականից կկարողանա մաքուր նոտաներ երգել, դա էլ իհարկե վիճարկելի է։
Տոռեսի անունը նյուզֆիդերի շապիկներին է, քանզի նա հայտարարություններ արեց, որից հետո դերասանուհի Տ․ Սարգսյանը որոշեց նրան դատի տալ , պատիվ ուզել անմտածված հայտարարությունների համար։
Տոռեսի մասին դժվաչ է ինչ-որ բան ասել, մեկ նա երգում է, մեկ դերասանուհի է, սակայն ավելի շատ հայտնի է, որպես բլոգեր, որի անվան հետ ինչ որ տարատեսակ սկանդալներ են կապվում։
Գուցե դա էլ է հատուկ անում, որպեսզի անունը շրջանառվի ու էսպես ասած սև «հայպ» հավաքի։ Հիմա մենք էնպիսի ժամանակներում ենք ապրում, որ «հայպի» համար ամենը արվում է և «հայպի» տրամաբանության մեջ են հայտնիները քայլեր անում ու հաճախ են իրար թիրախ դարձնում։