«Ես պատրաստ եմ զոհվելու հանուն մեր հայրենիքի…» Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը

Ն. Փաշինյանն արդեն ժամեր շարունակ Խորհրդարանի դահլիճում է՝ պատասխանելով իրեն ուղղված պատգամավորական հարցերին:

Շրջանցելով զինվորական ու գեներալական ներուժի պատրաստակամության ու կարողությունների դաշտը՝ վարչապետը խոսել է անձնական պատրաստակամության մասին:

Նա արտահայտվել է իր անձնական դիրքորոշումների մասին՝ նշելով, որ անձամբ պատրաստ է նույնիսկ զnհվելու հանուն հայրենյաց, մանավանդ, որ մեր պատմական էջերում չի եղել ծնկի գալու միջադեպ:

Վարչապետը նշել է, որ մեր հայրենիքը մենք ոչ մի միլիմետր չենք զիջի, չենք զիջի մեր իրավունքը: Նա վերահաստատել է այն ճշմարտությունը, որ հաղթանակն անխուսափելի է, քանի որ այս դեպքում այլ տարբերակ պարզապես չկա:

Վարչապետը հայտարարել է հայկական դիրքորոշման վճռականության և հաղթանակի հաստատակամության մասին՝ նշելով, որ Արցախը պետք է լինի ազատ: Նա իր ելույթը եզրափակել է փառաբանելով հայոց սահմանները պահող զինծառայողներին ու ժողովրդին:

Վարչապետի սույն ազդեցիկ ու ցնցող ելույթը կարող եք դիտել վարը բերված նյութի մեջ:

Ես պատրաստ եմ զոհվելու հանուն մեր հայրենիքի. Փաշինյան

Այսօր ես եկել եմ ասելու, թե ինչի եմ պատրաստ ես. ես պատրաստ եմ զոհվելու հանուն մեր հայրենիքի, հայ ժողովուրդը ծնկած չի եղել և չի լինի. Փաշինյան

Опубликовано Ազատություն ռադիոկայան Воскресенье, 27 сентября 2020 г.

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!