Դիմելով Հայաստանում և արտերկրում ապրող բոլոր նրանց, ովքեր շահագրգիռու մտահոգված են արցախյան ներկայիս իրավիճակով՝ Լապշինն իր դիտարկումներն է ներկայացրել իր սոցհարթակում՝ տալով կարևոր խորհուրդներ:
Նա գրել է, որ հասկանում է բոլորի ազնիվ մղումը՝ իրավիճակին սեփական նպաստը բերելու, բայց երբեմն այդ ճիգերն ավելի շատ խանգարիչ հանգամանք են հանդիսանում՝ առաջ բերելով անհարկի խուճապային տրամադրություններ և տրամադրվածություն:
«Ոմանք հավատում են ադրբեջանական քարոզիչների կողմից տարածված կեղծ լուրերին, մյուսները կարծում են, որ հայկական կողմը սպառել է զինամթերքը, որոշներն էլ այն կարծիքին են, որ վիրավորներն այնքան շատ են, որ բուժվելու տեղ չկա: Եթե այդպես է, ապա ինչու են ադրբեջանյան ուժերն արդեն երկու շաբաթ կանգնել նույն տեղում»:
Նշելով, որ նմանօրինակ խնդիրը բնորոշ է նաև իսրայելական միջավայրին՝ Լապշինը հարցնում է՝ միթե վստահություն չկա բանակի նկատմամբ: Իսրայելական բանակի օրինակով Լապշինը բացատրում է, թե ինչպես է կազմակերպվում զինծառայողների հանգիստը և այլն: