Հրաչյա Հարությունյանը, ով Մոսկվայում դժբախտ պատահարի պատճառով դատապարտվել էր ազատազրկման, այսօր առաջնագծում է

Հրաչյա Հարությունյանի անունը և նրա հետ կապված ցավալի դեպքը կհիշեն շատերը: Նա Ռուսաստանում ակամա պատճառ էր դարձել անմեղ մարդկանց մահանալու համար, սակայն անձամբ խորապես ցավում էր դրա համար:

Միառժամանակ պատիժը ռուսական բանտում անցկացնելուց հետո նա ուղարկվել էր Հայաստան: Այստեղ ևս միառժամանակ պաիժը կրելուց հետո պայմանականորեն ազատ էր արձակվել:

Սեպտեմբերի վերջին, լսելով Արցախին պատուհասած ճակատագրական պшտերшզմի մասին, Հրաչյան առաջիններից էր, որ առանց երկմտելու մեկնել է սահման՝ չխուսափելով ամենից թեժ մшրտի վայրերից:

Ինչպես հայտնի է, Հրաչյան ունի նաև որոշակի առողջական խնդիրներ: Այսօր նաև Հ. Հարությունյանի ծննդյան օրն է: Իսկ ծննդյան բարեմաղթանքները մեծամասամբ հայրենիքի խաղաղության հետ են շաղկապված, քանզի դա է առաջնայինը:

Շնորհավորելով նրա ծննդյան տարեդարձը՝ հայրենիքի պաշտպանությանը կամավորագրված բոլոր անհատներին, ինչպես նաև այս օրերին դժվարին պայքարի առաջնային գծում կանգնած բոլոր զինխառայողներին անփորձանք ծառայություն և առողջ վերադարձ մաղթենք:

Понравилась статья? Поделиться с друзьями: