Դավիթ սարկավագ Հովհաննիսյանը Հայաստանի հարավային սահմանի գնդերեցն է, ով ամեն օր ականատես է լինում մեր սահմանապահ տղաների արիությանը:
Շփվելով սխրանքի պատրաստ խիզապ տղաների հետ՝ Դավիթ սարգավագը կարևորում է հատկապես թիկունքի զգոնությունը, միասանականության անհրաժեշտությունը:
Օրեր առաջ Սյունիքի մարզային տարածքում գտնվող, Մեղրիին հարակից Նռնաձոր գյուղում հոգևոր հովիվ, գնդերեց Դավիթ սարկավագի ավտոմեքենայի վրա թշնшմшկшն արկ էր ընկել: Արկը հրաշքով չէր պшյթել ու սարկավագը վնասվածքներ չէր ստացել:
Այս մասին տեղեկությունները և լուսանկարները շուտով տեղ գտան մեդիա դաշտում: Նրա մեքենան դեռ վնասազրծված չէ. այդ գործով պետք է զբաղվեն Արտակարգ իրավիճակի ծառայակիցները:
Իսկ մինչ այդ Դավիթ սարգավագին անսպասելի նվեր է մատուցել մեր հայրենակից Կարեն Վարդանյանը, ով ծնունդով Էջմիածնից է, սակայն այժմ բնակվում է ԱՄՆ-ում: Անակնկալ նվերը Դավիթ սարկավագի, ինչպես ինքն է խոստովանում, համար պարտավորեցնող է:
Նա նշում է, որ Վարդանյանների ընտանիքին գիտի՝ որպես հայրենակիցների, բանակի կողքին մշտապես կանգնող ընտանիք: