Ռուսաստանաբնակ գրող Մարկ Արենը, ով հայտնի է «Անատոլիական պատմություններ» և այլ ուշագրավ գործերով, ուշադրությամբ ու ցավով հետևում է արցախյան իրադարձություններին: Նա իր սոցհարթակում ծավալուն հրապարակմամբ անդրադարձել է տեղի ունեցողին:
Նա գրել է. «Այսօր աշխարհը խայտառակ ստորություն է թույլ տալիս, որի համար հետո ամաչելու է ողջ մարդկությունը: Արցախը, այդ փոքրիկ ու հպարտ երկիրը, հրաժարվում է ծնկի գալ: Երկնքում Աստված կա, սակայն անհնար է նրան գտնել երկրի վրա:
Տասը պատվիրաններին հավատարիմ մնալն այսօր խելագարություն է համարվում: Նայելով տեղի ունեցողին՝ ապշում ես Աստծո համբերության վրա, քանի որ այն, ինչ տեղի է ունենում, արդեն վաղուց պետք է արժանանար Վերջին դատաստանի:
Հոգիդ ցավով է լցվում, երբ տոտալ դավաճանություն ես տեսնում: Աստված մարդկանց տվել է ազատ ընտրության հնարավորություն, սակայն ընտրություն կատարելիս մարդիկ պետք է գիտակցեն, որ նրանք պատասխան են տալու իրենց ընտրության համար:
Ստեփանակերտի ծննդատան վրա նետված արկերը պայթելու են նաև ձեր տներում: Իսկ մինչ այդ Ամերիկան նախապատրաստվում է Շնորհակալության տոնին… Տոն ժանտախտի ժամանակ…»
Գրողի հրապարակումն ամբողջությամբ կցված է ստորև: