Լապշինն իր սոցհարթակում շարունակում է հանրայնացնել սեփական փորձով արված դիտակումները, որոնք վերաբերում են ադրբեջանցիներին: Նա պատմում է, որ սեպտեմբերի վերջից սկսած իրեն օրական 3-5 նամակներ են գրել ադրբեջանցիները՝ ոգևորություն հայտնելով, որ շուտով կվերադարձնեն իրենց հողերը:
Հոկտեմբերի կեսերին նրան ուղղված նամակների թիվն ավելացել է՝ հասնելով 20-25-ի: Նամակների պարբերականությամբ բլոգերը չափում է ադրբեջանական միջավայրում լարվածության չափն ու աստիճանը:
Դրանից հետո նամակները կտրուկ ավելացել են: Ըդ որում, եթե նախկինում նամակները գրվում էին ցերեկային ժամերին, ապա հիմա նամակների մեծ մասը նրան ուղղվում է գիշերը, ինչից Լապշինը եզրակացնում է, որ մարդիկ այնքան լարված են, որ չեն կարողանում հանգստանալ նույնիսկ գիշերը:
Ընդ որում, վերջերս նա ստացել է նամակներ, որոնցում ադրբեջանցիները հայտնում են, թե ադրբեջանական զինվորները հասել են Ֆիզուլի: Երբ Լապշինը պատասխանել է, թե դա սուտ է, նրանք նկարներ են ուղարկել, որոնցում իրենց հարազատ, մտերիմ մարդիկ են, ովքեր զինվորներ են և գտնվում են մարտի դաշտում:
Ծաղրելով ադրբեջանցիների այօրինակ պարզունակությունը՝ Լապշինը նրանց գրել է, որ այդպիսիս նկարներ չի կարելի ուղարկել օտար մարդկանց՝ բացատրելով դրա վտանգավոր լինելու հանգամանքը: