Սիրիացի Մուհրաբ Մուհամադ Ալշխերին գերեվարվել է Արցախում: Նա ուշագրավ մանրամասներ է պատմել այն մասին, թե ինչպես է ծանոթներից ստացել պшտերզшմին գումարով մասնակցելու առաջարկը, ինչպես է նախ Թուրքիա, ապա Ադրբեջան տեղափոխվել:
Մուհրաբ Մուհամադ Ալշխերին ազգությամբ արաբ է, ծնվել է 1975 թվականին: Նա ամուսնացած է և ունի երեք երեխա: Նա ծնունդով Սիրիայի Համմա նահանգի Թոթահ գյուղից է: Մուհրաբ Մուհամադը ստացել է չորսամյա կրթություն:
Տարիներ առաջ Մուհրաբ Մուհամադը դատապարտվել է եղբորն անզգուշությամբ կրшկելու և uպшնելու համար: Նա Սիրիայում որպես բանվոր է աշխատել:
Սիրիական հայտնի դեպքերի ժամանակ նա ընտանիքով բնակություն է հաստատել սիրիական մեկ այլ՝ Աթմի գյուղում գտնվող ճամբարում: Մուհրաբ Մուհամադը պատմում է, որ իրեն առաջարկն արեն են դեռ սեպտեմբերի կեսերին:
Երբ նա ընդունել է առաջարկը, նրան էլի մի քանիսի հետ, թվով 250 սիրիացի, տեղափոխել են Թուրքիա, որտեղից էլ քաղաքացիական օդանավով՝ Ադրբեջան: Մուհրաբ Մուհամադի պատմությանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ վարը կցված ուշագրավ նյութի մեջ: