«Ինձ համար անհասկանալի է այն մարդկանց տրամաբանությունը, որոնք հարազատ ունեն ճակատում, բայց…»

Որքան էլ առկա դժվարությունը միավորի համայն հայերին, ամեն դեպքում դեռ օրախնդիր է համատարած միասնականության ամրապնդման հարցը, քանի որ դեռևս կան ուժեր, որոնք փորձում են առիթն օգտագործել սեփական հետաքրքրություններն առաջ մղելու համար:

Այս հարցի առնչությամբ Լյովա Եղիազարյանն իր ուշագրավ դիտարկումներն է ներկայացրել սոցհարթակային հրապարակման տեսքով: Նա գրել է հետևյալը.

«Ուրիշ է առաջնագծում հարազատ ունեցողի վիճակը: Նրա ականջը անընդհատ լուրի է սպասում, ամեն մի զանգից վեր է թռչում: Անընդհատ մտածմունքերի մեջ է:

Նա է ամենից շատ խաղաղություն ուզում: Ու նա պիտի բոլորից շատ իր ջանքերը ներդնի միասնականության ամրապնդմանը, որովհետև առանց դրա չկա հաղթանակ, չկա խաղաղություն:

Ինձ համար անհասկանալի է այն մարդկանց տրամաբանությունը,որոնք հարազատ ունեն ճակատում, բայց զբաղված են միասնականության խաթարմամբ, նույնիսկ հրաժարականի պահանջ են ներկայացնում, ժամանակ ունեն դրա մասին մտածելու:

Չեմ հասկանում: Ազնիվ խոսք, չեմ հասկանում»:

Понравилась статья? Поделиться с друзьями: