Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանի անունով գործող սոցհարթակային էջում տեղեկություն է հանրայնացվել այն մասին, որ Երևան է ուղարկվել մարդասիրական օգնության ևս մեկ խմբաքանակ՝ հղում տալով Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի տեղադրած հայտարարությանը:
Հայտարարության մեջ նշվում է, որ հոկտեմբերի երեքին հումանիստական օժանդակության նոր խմբաքանակ է ուղարկվել Երևան՝ որպես Ռուսաստանի հայերի միության սատարումն արցախցիներին:
Թռիչքը կազմակերպվել է Մոսկվայի Վնուկովո օդակայանից: Ա. Աբրահամյանը նաև լուսանկարներ է հանրայանցրել, որոնցում երևում են կադրեր բեռնափոխադրումներից:
Ուղարկված հերթական խմբաքանակը պարունակում է առաջին անհրաժեշտության դեղորայք, տաք հագուստ, սնունդ և այլն: Նշենք, որ ռուսառանաբնակ հայ համայնքը էլի էր նմանօրինակ նախաձեռնություն իրականացրել:
Ա. Աբրահամյանն իր հրապարակման մեջ նաև շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց՝ անհատներին, ձեռներեցներին և իր գործընկերներին, ովքեր միացել են նախաձեռնությանը և աջակցել դրա իրականացման գործընթացին:
Ռուսաստանի հայերի միության ղեկավար Ա. Աբրահամյանի սույն հրապարակման տեքստը կցված է ստորև: