Սարոն նոր գործ է ներկայացրել: Երգը մերօրյա դեպքերի, իրադարձությունների մասին է՝ հյուսված ընթացիկ պшտերզшմի տպավորիչ և ուժեղ տեսարաններով: Այս տեսահոլովակում երևում է հայկական բանակի ողջ հզորությունը և ուժը: Տեսահոլովակի ռեժիսորը Հրաչ Քեշիշյանն է:
Երգը վերնագրված է «Վախը հայից վախենում է»: Վախը պայմանական սիմվոլ է, որը խորհրդանշում է թուրքի կերպարը:
Թյուրքական ցեղերը մշտապես փորձել են վերացնել հայերին երկրի երեսից: Այսօր էլ շարունակվում են նրանց այդ ձգտումներն իրականություն դարձնել փորձող գործընթացները:
Հայկական ենթագիտակցության մեջ թշնամին նույնացվում է թուրքի հետ: Սա պատահական չէ ամենևին, եթե հաշվի առնենք այն փաստը, որ նույնիսկ ադրբեջանցիների հետ մարտերում թուրքերը խիստ ակտիվ ու գործուն մասնակցություն են բերում տեխնիկապես և ֆիզիկապես:
Սարոն հորդորում է մեր քաջ տղաներին զարկել ուժեղ և հզոր, ինչես բնորոշ է հենց հայերին, որ վախը հնարավորինց հեռու փախչի մեր հողերից: Երգի խոսքերը հեղինակել է Վարդան Զադոյանը: