Սոնա Շահգելյանընոր գործ է ներկայացրել, որը վերնագրված է «Մամ»: Երգը ներկայացված է յուրօրինակ եթերային տեսահոլովակի զուգակցությամբ, որի ռեժիսորը Գուրգեն Ջանիբեկյանն է: Երգը բավականին մեղեդային ու հոգեթով է. երգի խոսքն ու երաժշտությունը հեղինակել է Կոնս-Արթուր Նիկողոսյանը:
Երգի երաժշտությունը բավականին հագեցած է երաժշտական տարբեր գործիքների հնչյուններով: Քյամանչան հնչեցնում է Մխիթար Խաչատրյանը, մանջութը՝ Մանուկ Հարութունյանը:
Նոր ստեղծագործությամբ երգչուհին կարծես յուրովի է իր սոտարումը բերում հայ մայրերին, ովքեր այս օրերին դժվարագույն ժամանակահատված են ապրում, անասելի ու աննակարագրելի ապրումներ են ունենում:
Մեր մայրերի ուսերին այս օրերին մեծ մտահոգություն ու ցավ է ընկած: Շատերը փորձում են պահել իրենց ուժը և սիրտ տալ կողքինին, իսկ իրականում սատարման կարիք ունեն բոլորը:
Երգում արժևորվում է մայրական հոգատարության ու աջակցության դերը զավակի կայացման գործում: Նա է զավակի համար բացում շատ փակված դռներ, նոր հորիզոններ է բացահայտում զավակի համար: