«Վը՞նց անինք, վըր մեր Արցախումը կռիվ չինի.» երկխոսություն Արցախի նախագահի և փոքրիկ արցախցու միջև

«Վու՞նց անինք, վըր մեր Արցախումը կռիվ չինի»,- պարզ, բայց շատ տարողունակ հարց: Ահա այս հարցն է Արցախի նախագահին տալիս փոքրիկ արցախցին: Հարցը նախագահի համար ծանր է, քանի որ դրանից է կախված և դրանով է պայմանավորված Արցախի և արցախցիների ապագան:

Այս հարցը տարիներ շարունակ մտահոգում է բոլոր հայերին: Նախագահի պատասխանը մեկն է՝ «Պետք է ուժեղ լինել: Եթե ուժեղ լինենք, ոչ ոք չի համարձակվի կռիվ սկսել»:

Տեսագրությունն արվել է ավելի վաղ, քան կսկսվեին արցախյան մարտերը, որոնք շարունակվում են մինչ օրս: Այն ներկայացնում է ավագ և փոքր սերունդների մտահոգությունների ընդհանրությունը: Տարիներն անցնում են, իսկ մտահոգությունը մնում է նույնը:

Ամրանալ, ուժեղանալ, միասնանալ, որ հակառակորդը չհամարձակվի գալ մեզ վրա: Արցախի փոքր և ավագ սերունդների ներկայացուցիչների մտահոգությունն արտահայտող այս խոսուն ու գեղեցիկ երկխոսությունը ներկայացնող փոքրիկ տեսանկարահանված նյութը կարող եք դիտել վարը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!