Ֆրանսիական լը Ֆիգարոյի փոխտնօրեն Ժան Քրիտյոֆ Բուսոնն իր թվիթերում հատուկ անդրադարձել է հայ լրագրող Վարդան Օնանյանին, ով սեպտեմբերի վերջից իր լրագրողական միրոֆոնը փոխարինել է զեն քով ու ակտիվ պայքարել հակառակորդի դեմ:
Վարդանը վիրա վորում էր ստացել, իսկ հակառակորդը շտապել էր հայտնել նրա մա հ վան մասին: Անձամբ հերքելով այդ լուրը՝ Վարդանը հայտնել էր, որ առաջիկայում լիարժեք կապաքինվի:
Ժան Քրիտյոֆ Բուսոնն իր թվիթերում հանրայնացրել է Վարդանի հիվանդանոցային լուսանկարը, և իր հետևորդներին հայտնել, որ Վարդանը Հայաստանում պատմամշակութային հաղորդումների մեկնաբան ու լրագրող է:
Նա նաև գրել է, որ Վարդանն այժմ հոսպ իտալացված է Էրեբունու հիվանդանոցում, հիսուներկու տարեկան է: Նա մարտի դաշտում բեկորային վիրավորում է ստացել ոտքից: Ժան Քրիտյոֆ Բուսոնն նաև մեջբերել է Վարդան Օնանյանի հետևյալ խոսքերը.
«Ինձ համար հայրենիքը պաշտպանելը նույնքան բնական է, որքան շնչելը»: լը Ֆիգարոյի փոխտնօրենի թվիթերյան նշված հրապարակումը ներկայացնում ենք ստորև:
Parmi les blessés en #Artsakh hospitalisés à l'hôpital Erebuni de #Erevan, l'animateur d'émissions tv d'histoire et de patrimoine, Vardan Onanyan, 52 ans… Engagé volontaire, blessé gravement aux jambes par des éclats d'obus. "Défendre ma patrie est aussi naturel que respirer". pic.twitter.com/BGWqoqagss
— J-Christophe Buisson (@jchribuisson) November 4, 2020