«Ամերիկան քաղաքացիական պшտերшզմի շեմին է.» ինչպե՞ս են ընթանում նախագահական ընտրություններն ԱՄՆ-ում

Նոյեմբերն ամերիկյան միջավայրում սպասված էր, հոկտեմբերը՝ ակտիվ ու լարված: Ինչես հայտնի է, այսօր ԱՄՆ-ում նախագահական ընտրություններ են ընթանում: Դրանք բավականին հետաքրքիր ընթացք են ունենում:

Ըստ Ֆոքս 11 Լոս Անջելես լրատվականի հրապարակած առցանց վիճակագրության տախտակի՝ այս պահին առաջատար է գործող նախագահ Դ. Թրամփի մրցակիցը՝ Ջ. Բայդենը: Նրանց ձայների հարաբերակցությունը ներկա պահին հետևյալ տեսքն ունի. Ջ. Բայդեն- 238, Դ. Թրամփ- 213: Նշենք, որ տվյալները դեռ փոփոխման ենթակա են:

Հատկանշական է, որ այս պահին Ամերիկայում արդեն իսկ սկսվել են հետաքրքիր զարգացումներ և խմորումներ: Այս առնչությամբ ուշագրավ հրապարակում է արել Լուսինե Հարոյան-Դալլաքյանը:

Նա գրել է. «Շատ խոսուն է, որ Ջո Բայդենի կողմնակիցները չեն ուզում սպասել ընտրությունների արդյունքին, պահանջում են դադարեցնել քվեների հաշվարկը:

Նրանք հավաքվել են Սպիտակ տան առաջ և պահանջում են, որ Թրամփը լքի Սպիտակ տունը: Ամերիկան քաղաքացիական պшտերшզմի շեմին է»:

Понравилась статья? Поделиться с друзьями: